Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արարատ Մկրտիչի Խաչատրյանի, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

12.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


0065, քաղաք Երևան, Օտյան 53/2


№ՍնԴ/0610/04/23 10.04.2023թ.
ԴԴ-9.2-


Արարատ Մկրտիչի Խաչատրյանին
/ք. Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 13 շենք, բնակարան 69/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի մարտի 03-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Արարատ Մկրտիչի Խաչատրյանին(ծնված՝ 31.01.1982թ., անձնագիր՝ AM0316898, տրված՝ 03.06.2011թ. 001-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ քաղաք Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 13 շենք, բնակարան 69) սնանկ ճանաչելու պահանջի մասին «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 03.03.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է Արարատ Մկրտիչի Խաչատրյանին` դիմողի կողմից որպես պարտապանի հասցեներ նշված՝ ՀՀ քաղաք Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 13 շենք, բնակարան 69, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Նոր Թաղամաս, 1-ին փողոց, թիվ 11 և քաղաք Երևան, Արաբկիր, Ա. Ավետիսյան փողոց, 112 շենք, բնակարան 38 հասցեներով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից համապատասխանաբար «տեղափոխված է», «բացակա է» և «չի պահանջվել» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 10.04.2023թ-ի որոշմամբ Արարատ Մկրտիչի Խաչատրյանի, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`