Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍնԴ/1265/04/23 գործով «ՍՈՒՓՐԱ» ՍՊ ընկերության գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

26.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/1265/04/23 26.05.2023թ.
ԴԴ-9.2-

«ՍՈՒՓՐԱ» ՍՊԸ
/քաղաք Երևան, Րաֆֆու 111/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ վարույթ է ընդունել «ՍՈՒՓՐԱ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ 01222343, գրանցման համար՝ 271.110.01830, գրանցման օրը՝ 01.12.1998թ., հասցե՝ քաղաք Երևան, Րաֆֆու 111) սնանկ ճանաչելու պահանջի մասին «ՉՈԲԱՆՔԱՐԱ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերության դիմումը;
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 19.04.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ՍՈՒՓՐԱ» ՍՊ ընկերությանը` դիմողի կողմից հ որպես պարտապանի հասցե նշված՝ քաղաք Երևան, Րաֆֆու 111 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «չի պահանջվել» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 26.05.2023թ-ի որոշմամբ «ՍՈՒՓՐԱ» ՍՊ ընկերության գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ


Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`