Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/1957/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

21.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ՍնԴ/1957/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պարտապան՝ Դավիթ Կարենի Խաչատուրովին
(ՀՀ, ք. Երևան, Այգեստան 9 փող., 12 տուն)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 2023 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Իզաբելլա Էլգարդի Գրիգորյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանի դիմումն ընդդեմ Դավիթ Կարենի Խաչատուրովի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Այգեստան 9 փող., 12 տուն, անձնագիր՝ 0368699, ՀԾՀ՝ 13088440731)՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին ընդունվել է վարույթ:
Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» 14.06.2023 թվականի որոշումը, դիմումը և կից փաստաթղթերի համապատասխան պատճենները պատշաճ կարգով ուղարկվել են պարտապան Դավիթ Կարենի Խաչատուրովի՝ ՀՀ, ք. Երևան, Այգեստան 9 փող., 12 տուն հասցեով: Սակայն, տվյալ փոստային առաքանին վերադարձվել է Դատարան «Անհայտ» նշումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, նույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Վերը նշվածը հաշվի առնելով, սույնով ծանուցվում եք, որ թիվ ՍնԴ/1957/04/23 սնանկության գործով Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» 14.06.2023 թվականի որոշումը, պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցեն՝ ՀՀ ք. Երևան, Օտյան փող., 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով։
Սույն ծանուցումից հետո 15-օրյա ժամկետում սնանկության դիմումի դեմ առարկություն չներկայացնելու դեպքում Դատարանը գործի քննությունը կիրականացնի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված պարզեցված կարգով։

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 010 74-28-60

Էլ. փոստ`