Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ավիաընկերություն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ՄԲԸ-ի Հայաստանյան ներկայացուցչությանը սնանկ ճանաչելու մասին գրություն (գործ՝ թիվ ՍնԴ/1610/04/23)

24.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս

№ ԴԴ – 9.2 -
Գործ N ՍնԴ/1610/04/23
24 հուլիսի 2023թ.




Ավիաընկերություն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ՄԲԸ-ի
Հայաստանյան ներկայացուցչությանը
/հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Կենտրոն, Ամիրյան փող., 19/98/



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի 22.05.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը` Ձեզ սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կից ուղարկվում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դիմումը:
Միաժամանակ պարզաբանվում է, որ եթե վերը նշված դիմումը և որոշումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում գրավոր չվիճարկվի Ձեր սնանկությունը, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, առանց դատական նիստ հրավիրելու կքննվի Ձեզ սնանկ ճանաչելու մասին դիմումը:




Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`