«Բեսթ Հոթել» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ գրություն (Գործ՝ թիվ ՍնԴ/1616/04/23)
24.07.2023
№ ԴԴ – 9.2 -
Գործ N ՍնԴ/1616/04/23
24 հուլիսի 2023թ.
«Բեսթ Հոթել» ՍՊԸ-ին
/հասցեն՝ ՀՀ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 1 փող., տուն 1/41/
Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի 22.05.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը` Ձեզ սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կից ուղարկվում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դիմումը:
Միաժամանակ պարզաբանվում է, որ եթե վերը նշված դիմումը և որոշումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում գրավոր չվիճարկվի Ձեր սնանկությունը, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, առանց դատական նիստ հրավիրելու կքննվի Ձեզ սնանկ ճանաչելու մասին դիմումը:
Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան
Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` +37498393737
Էլ. փոստ`