Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/2778/02/23 գործով ծանուցագիր

14.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս

№ ԴԴ – 9.2 -
Գործ N ՇԴ/2778/02/23
14 սեպտեմբերի 2023թ.


Պատասխանող՝ Խաչատուր Վոլոդի Այվազյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի,
Տ.Մեծի փող., 15 շենք, բն. 4/




Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 14.09.2023թ. կայացրած որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ՇԴ/2778/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արթուր Խաչատուրի Այվազյանի, Կարինե Գևորգի Այվազյանի, Խաչատուր Վոլոդի Այվազյանի և Ռուզան Խաչատուրի Այվազյանի, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ համասեփականատերերի կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Գործով նախնական դատական նիստը նշանակված է 2023թ. նոյեմբերի 02-ին ժամը 11:00-ին ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրի դահլիճում (ք.Գյումրի, Անկախության հր. 7, դատական նիստերի թիվ 3 դահլիճ):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 147-րդ հոդվածի համաձայն, Ձեր կամ Ձեր ներկայացուցչի կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան


Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`