Դատական ծանուցագիր ԹԻՎ ՍնԴ/0070/02/23 գործով
22.09.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
0065, քաղաք Երևան, Օտյան 53/2
№ՍնԴ/0070/02/23 20.09.2023թ.
ԴԴ-9.2-
Լևոն Արտաշեսի Անտիկյանին
/ՀՀ Արագածոտնի մարզ, Թալին, Դավթաշեն 7-րդ փողոց, տուն 1/
Տեղեկացվում է Ձեզ, որ ըստ հայցի Գոհար Լազրի ՈՒմրշատյանի ընդդեմ պատասխանող <<Ակբա Բանկ>> ԲԲԸ ընկերության, երրորդ անձինք՝ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի և Լևոն Արտաշեսի Անտիկյանի՝ պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0070/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 15:30-ին:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ սնանկության դատարանում(քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2, 3-րդ հարկ, թիվ 7 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2
Հեռ..` +37410741850
Էլ. փոստ`