Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ՍնԴ/2852/04/23 «Նարեկ և Անի» ՍՊԸ տնօրեն՝ ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ

04.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/2852/04/23 02.10.2023թ.
ԴԴ-9.2-

«Նարեկ և Անի» ՍՊԸ
տնօրեն՝ ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ
/ք. Երևան, Կենտրոն, Անտառային փողոց, 158/1 շենք, բն. 20/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Նարեկ և Անի» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ՝ 01215322, հաշվառման համարը՝ 271.040.01380, հաշվառման ամսաթիվը՝ 18.06.1997թ., տնօրեն՝ Նարեկ Մնացականյան, հասցե՝ քաղաք Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի փողոց, 24/2) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 11.09.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «Նարեկ և Անի» ՍՊ ընկերությանը և ընկերության տնօրեն` Նարեկ Մնացականյանին՝ դիմողի կողմից համապատասխանաբար որպես պարտապանի հասցեներ նշված՝ ք. Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի փողոց, 24/2 և ք. Երևան, Կենտրոն, Անտառային փողոց, 158/1 շենք, բն. 20 հասցեներով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «չպահանջված» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 02.10.2023թ-ի որոշմամբ «Նարեկ և Անի» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`