Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/21208/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

15.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ թիվ ԵԴ/21208/02/18 15.11.2023թ.
ԴԴԱ-6

Անժելա Ղազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Ջուղայի փողոց 3 շենք, բն. 27/


Տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/21208/02/18 սնանկության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 15:30-ին՝ ՀՀ սնանկության դատարանի շենքում (ք. Երևան, Օտյան 53/2, դատական նիստերի դահլիճ N2):

Պարզաբանում.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույնով Ձեզ պարզաբանվում է, որ օրենսդրի վերոշարադրյալ պահանջը չպահպանելը կարող է հիմք հանդիսանալ հետագայում հայցն առանց քննության թողնելու համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի, ինչպես նաև գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Շ. ՍՎԱԶՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/3

Հեռ..` +374(10)74-30-08

Էլ. փոստ`