Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ՍնԴ/3076/04/23 «ՔԵՐԻ ԻՆՔ» ՍՊԸ-ին:

16.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/3076/04/23 15.11.2023թ.
ԴԴ-9.2-

«ՔԵՐԻ ԻՆՔ» ՍՊԸ
/ք. Երևան, Սիլիկյան թաղամաս,
10-րդ փողոց, 1/3 արտադրամաս/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՔԵՐԻ ԻՆՔ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 02652855, հաշվառման համարը՝ 273.110.927092, հաշվառման ամսաթիվը՝ 08.09.2016թ., հասցե՝ քաղաք Երևան,Սիլիկյան թաղամաս, 10-րդ փողոց, 1/3 արտադրամաս) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 29.09.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ՔԵՐԻ ԻՆՔ» ՍՊ ընկերությանը` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փողոց, 1/3 արտադրամաս հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «անհայտ» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 15.11.2023թ-ի որոշմամբ «ՔԵՐԻ ԻՆՔ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`