Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ՍնԴ/0142/02/23 քաղաքացիական գործով պատասխանող՝ Վաղինակ Սարգսի Խաչատրյանին

06.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0065, քաղաք Երևան, Օտյան 53/2


№ՍնԴ/0142/02/23 21.11.2023թ.
ԴԴ-9.2-


Վաղինակ Սարգսի Խաչատրյանին
/ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Առինջ,
Պարույր Սևակ թաղ., 4-րդ փող., թիվ 10/

Տեղեկացվում է Ձեզ, որ Գոհար Նորիկի Արևշատյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության, Վաղինակ Սարգսի Խաչատրյանի, Սարգիս Վաղարշակի Խաչատրյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հայցադիմումը 20.11.2023թ-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթ(դատավոր` Գ. Ավագյան):
Ըստ հայցի Գոհար Նորիկի Արևշատյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության, Վաղինակ Սարգսի Խաչատրյանի, Սարգիս Վաղարշակի Խաչատրյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0142/02/23 քաղաքացիական գործով կիրառվել է քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելու կանոններ:

Վերոնշյալ գործով Դուք հանդիսանում եք որպես պատասխանող:

Միաժամանակ տեղեկացնում ենք հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6. Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
7. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
8. Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:

Կից ուղարկվում է ՀՀ սնանկության դատարանի 20.11.2023թ-ի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ «4» թերթից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ






ԳՈՐԾ ՍնԴ/0142/02/23


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.11.2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Գ. Ավագյանս, ծանոթանալով Գոհար Նորիկի Արևշատյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության, Վաղինակ Սարգսի Խաչատրյանի, Սարգիս Վաղարշակի Խաչատրյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հայցադիմումին

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Գոհար Նորիկի Արևշատյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանողներ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության, Վաղինակ Սարգսի Խաչատրյանի, Սարգիս Վաղարշակի Խաչատրյանի և խնդրել է 02.03.2011թ-ի թիվ ՀՎ/ՁԲ044-18ա հիփոթեքի պայմանագրի հիփոթեքի դրույթներին վերաբերող մասով կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, մասնավորապես՝ անվավեր ճանաչել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության գրավի իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ՝ սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ՝ սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր): Սույն մասով սահմանված՝ պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած վեճը ենթակա է քննության սնանկության դատարանում որպես առանձին քաղաքացիական գործ՝ անկախ պարտապանի սնանկ ճանաչված լինելու հանգամանքից:
Վերոգրյալ իրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի շրջանակներում կարող են քննվել այն քաղաքացիական գործերը, որոնք կապված են սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերի հետ, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերը: Նշված իրավակարգավորումը, սակայն, նախատեսում է բացառություն այն դեպքերի համար, երբ քաղաքացիական գործը հարուցվել է սնանկության գործով կառավարչի հայցի հիման վրա: Օրենսդիր սահմանել է նաև, որ սնանկության դատարանի քննությանն են ենթակա նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած վեճը՝ անկախ պարտապանի սնանկ ճանաչված լինելու հանգամանքից:
Այսպիսով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումից հետևում է, որ քաղաքացիաիրավական վեճը սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկության գործի շրջանակում՝ որպես առանձին քաղաքացիական գործ ենթակա է քննության միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
1. քաղաքացիական գործով վեճը պետք է ծագած լինի՝
• սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների,
• երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի,
• պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ՝ պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ, անկախ պարտապանի սնանկ ճանաչված լինելու հանգամանքից, բացառությամբ սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվող հայցերից կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերից:
2. քաղաքացիական գործով ծագած վեճը պետք է ազդեցություն ունենա սնանկության դատարանում հարուցված և վարվող սնանկության գործով պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա:
Հարկ է նշել նաև այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից թիվ ԵԴ/26698/02/20 քաղաքացիական գործի ենթակայությունը որոշելու վերաբերյալ որոշմամբ արձանագրվել է այն հանգամանքը, որ «...ենթակայության հարցերը կարգովորող իրավանորմերը դատավարական նորմեր են, որոնց գործողության կանոնը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասում, ըստ որի՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով...»:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում ներառվում են պարտապանին պատկանող ցանկացած գույքը, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: Ապահովված իրավունքի այն առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող), որի վերաբերյալ դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում, չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:
ՀՀ սահմանադրական դատարանը 19.03.2019թ. թիվ ՍԴՈ-1448 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 60 և 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումների ուժով պետությունը երաշխավորում է անձի՝ սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացումը, ի թիվս այլնի՝ վերջինիս իրացման համար արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի օրենսդրական ամրագրման միջոցով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (տե՛ս, մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով, Trgo v. Croatia, 2009թ. հունիսի 11-ի վճիռը, կետ 44):
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, 18.03.2008թ. ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:
Ներկայացված հայցադիմումի ուսումնասիրությունից պարզվեց, որ Վաղինակ Սարգսի Խաչատրյանը հանդիսանում է թիվ ԵՄԴ/0042/04/17 սնանկության գործով պարտապան, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը պահանջատեր, իսկ Գոհար Արևշատյանը հանդիսանում է թիվ ԵՄԴ/0042/04/17 սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի համասեփականատեր, ով ներկայացված հայցադիմումով վիճարկում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության, Վաղինակ Սարգսի Խաչատրյանի և Սարգիս Վաղարշակի Խաչատրյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի, հիփոթեքի պայմանագիրը:
Վերը նշվածի հաշվառմամբ, նկատի ունենալով, որ թիվ ԵՄԴ/0042/04/17 սնանկության գործը գտնվում է դատավոր Գ. Ավագյանիս վարույթում, սույն հայցադիմումով վեճի առարկան վերաբերում է պարտապանի և պարտատիրոջ միջև կնքված պայմանագրին, որպիսի վեճը կարող է ազդեցություն ունենալ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա, ինչպես նաև հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածների պահանջներին, գտնում եմ, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Ըստ հայցի Գոհար Նորիկի Արևշատյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության, Վաղինակ Սարգսի Խաչատրյանի, Սարգիս Վաղարշակի Խաչատրյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`