Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0134/02/22 քաղաքացիական գործով ծանուցագիր, որոշում

12.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գյումրու նստավայր՝ 3101,ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. (0312) 57593 էլ.հասցե snank-dataran-gyumri@mail.ru
ԴԴ25Ե______________
Գործ N ՍնԴ/0134/02/22
11 հունվարի 2024թ.





Երրորդ անձ՝ ԱՁ Աշոտ Վրեժի Սարիբեկյանին
/հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ,
ք.Էջմիածին, Չերնիշևսկու 17 /



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի կողմից 04.11.2022թ. կայացրած որոշմամբ վարույթ է ընդունվել Գոռ Արմենակի Սարիբեկյանի ընդդեմ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ անհատ ձեռնարկատեր Աշոտ Վրեժի Սարիբեկյանի և անհատ ձեռնարկատեր Աշոտ Վրեժի Սարիբեկյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանի ներկայացված հայցադիմումը՝ պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին, դատաքննությունը:
Գործով դատաքննությունը նշանակված է 2024թ. մարտի 05-ին ժամը 12:00-ին ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրի դահլիճում (ք.Գյումրի, Անկախության հր. 7, դատական նիստերի թիվ 3 դահլիճ):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 147-րդ հոդվածի համաձայն, Ձեր կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Կից ուղարկվում է «նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը:





ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան


Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`