Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/3753/04/23 սնանկության գործով դատական ծանուցագիր

26.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս

№ ԴԴ – 9.2 -
Գործ N ՍնԴ/3753/04/23
26 հունվարի 2024թ.





«ՇԱՊԻՆԱՆԴ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին
/հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Թոթովենցի նրբ., 3/1շենք, բն.18/



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի 30.11.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը` «ՇԱՊԻՆԱՆԴ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կից ուղարկվում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դիմումը:
Միաժամանակ պարզաբանվում է, որ եթե վերը նշված դիմումը և որոշումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում գրավոր չվիճարկվի «ՇԱՊԻՆԱՆԴ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկությունը, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, առանց դատական նիստ հրավիրելու կքննվի Ձեզ սնանկ ճանաչելու մասին դիմումը:





Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`