Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ Սնդ/0317/04/21 սնանկության գործով ծանուցում պարտապան` «ԱՅ ՊԼԱՍՏ» ՍՊԸ տնօրեն՝ Հարութ Գասպարին :

29.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով


ՀՀ սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍՆԴ/0317/04/21 սնանկության գործն ըստ դիմումի «Գազել Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲԸ-ի` «ԱՅ ՊԼԱՍՏ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Սույն սնանկության գործով պարտատեր «Գազել Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ԱՅ ՖԱՐՄԱ» ՍՊԸ-ի կողմից 25.12.2023թ. Դատարան է ներկայացվել դիմում՝ թիվ ՍՆԴ/0317/04/21 սնանկության գործի շրջանակներում պարտատիրոջ փոփոխություն կատարելու վերաբերյալ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքում սահմանված են մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների թույլատրման վերաբերյալ.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`
«Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին և կառավարչին` պարտատիրոջ կողմից դիմում ներկայացնելու դեպքում, իսկ եթե դիմումը ներկայացվել է պարտապանի (պարտատիրոջ հետ իր ունեցած փոխադարձ պարտավորությունների հաշվանցի կատարման նպատակով) կամ կառավարչի կողմից, ապա համապատասխանաբար պարտատիրոջը (պարտատերերին) և կառավարչին կամ պարտատիրոջն ու պարտապանին:
Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա դիմումի վիճարկման ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին:
Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, նշանակում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են պատշաճ ձևով:
Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու կամ դիմումը մերժելու մասին:»:
Վկայակոչված իրավանորմերի և սույն սնանկության գործում առկա փաստական հանգամանքների համատեքստում դատարանը սույն գրությամբ տեղեկացնում է պարտապանին և կառավարչին, որ սույն սնանկության գործով պարտատեր «Գազել Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 25.12.2023 թվականին դատարան է ներկայացվել դիմում՝ թիվ ՍՆԴ/0317/04/21 սնանկության գործի շրջանակներում պարտատիրոջ փոփոխություն կատարելու վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ սույն գրությանը կից սնանկության գործով կառավարչին և պարտատերերին ուղարկվում է դիմումի և կից փաստաթղթերի պատճենները:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010742970

Էլ. փոստ`