Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0098/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

31.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին
ք. Երևան, Թումանյան 17

Պատասխանողների ներկայացուցիչ՝ Միքայել Ավետիսյանին
ք. Երևան, Վաղարշյան 12 շենք, 5 հարկ, 2 սենյակ

Երրորդ անձ՝ Արմենակ Ադամյանին
ք.Երևան, Բագրատունյաց 11ա, բնակարան 19ա


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0098/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Նորվարդ Հայկի Բաղդասարյանի, Գագիկ Նորիկի Հայրապետյանի,Գայանե Ռոբերտի Հայրապետյանի, երրորդ անձ՝ «Ջի Էյջ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի՝ 33 533.51 եվրո և 500 000 ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք,որ սույն քաղաքացիական գործով 12.02.2024թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`