Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ՍնԴ/0497/04/24 սնանկության գործով պարտապան «ԱՐՑԱԽ ԿԱԹ» ՓԲԸ-ին:

06.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/0497/04/24 06.03.2024թ.
ԴԴ-9.2-

«ԱՐՑԱԽ ԿԱԹ» ՓԲԸ
/ԱՀ, քաղաք Ստեփանակերտ, Հովհաննես Թումանյանի 74/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2024 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԱՐՑԱԽ ԿԱԹ» ՓԲ ընկերությանը(ՀՎՀՀ՝ 90010282, գրանցման համարը՝ 443.120.21040, գրանցման ամսաթիվ՝ 26.10.2005թ., գտնվելու վայրի հասցե՝ ԱՀ, քաղաք Ստեփանակերտ, Հովհաննես Թումանյանի 74, տնօրեն՝ Արմո Վալերիի Հակոբյան) սնանկ ճանաչելու պահանջի մասին «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 19.02.2024թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ԱՐՑԱԽ ԿԱԹ» ՓԲ ընկերությանը` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ ԱՀ, քաղաք Ստեփանակերտ, Հովհաննես Թումանյանի 74 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «չհանձնված» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 06.03.2024թ-ի որոշմամբ «ԱՐՑԱԽ ԿԱԹ» ՓԲ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`