Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԿԴ1/1411/02/17 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

02.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ԿԴ1/1411/02/17 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Գուրգեն Վալոդի Բարսեղյանին
(ՀՀ,Կոտայքի մարզ,Արզական)

Թիվ ԿԴ1/1411/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Վարսենիկ Ռուբենի Խաչատրյանի ընդդեմ Քաջիկ Ռազմիկի Խաչիկյանի, թիվ ԿԴ2/0075/04/14 սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանի, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԳԿ ՊԿ Երևանի տարածքային ստորաբաժանման` համատեղ ամուսնության ընթացքում նոտարական կարգով հաստատված 11.05.2000թ.-ի թիվ 4-881 պայմանագրով ձեռք բերված Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի 15 շենքի թիվ 29 բնակարանի ½-րդ բաժնեմասի նկատմամբ
Վ. Խաչատրյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ճանաչման և որպես հետևանք` նույն գույքի նկատմամբ թիվ ԿԴ2/0075/04/14 սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանի և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի միջև 15.06.2017 թվականի թիվ 1172 առուվաճառքի պայմանագիրն ու ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ 21.06.2017 թվականի թիվ 21062017-01-0233 սեփականության իրավունքի գրանցումը մասնակի` ½-րդ բաժնեմասի չափով անվավեր ճանաչելու և անվավեր ճանաչված բաժնեմասի նկատմամբ Վարսենիկ Խաչատրյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է՝ 2024 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ, ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2 հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 6 դահլիճում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Վերը նշվածը հաշվի առնելով, սույնով ծանուցվում եք, որ թիվ ԿԴ1/1411/02/17 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է՝ 2024 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ, ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2 հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 6 դատական նիստերի դահլիճում, որտեղ Դուք հրավիրվում եք որպես պատասխանող:
Անհրաժեշտ է նշված օրը անձը հաստատող փաստաթղթով ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին:
Նախազգուշացում – սույն հրապարակումից հետո՝ 7-րդ օրը, Դուք համարվում եք պատշաճ ծանուցված, հետևաբար Ձեր կողմից՝ առանց հարգելի պատճառի դատական նիստին չներկայանալն, արգելք չէ գործի քննությունը Ձեր բացակայությամբ անցկացնելու համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 010 75-28-60

Էլ. փոստ`