Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0147/04/24 սնանկության գործով դատական ծանուցագիր:

09.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


««ԱՐԹՈՒՐ ՉՈԲԱՆՅԱՆԲ» ՍՊ ընկերություն
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Ջրավազան փ., 60/6 շենք, 1701

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է քննվում ՍՆԴ/0147/04/24 սնանկության գործն ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի ընդդեմ «ԱՐԹՈՒՐ ՉՈԲԱՆՅԱՆԲ» ՍՊԸ սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը դատարանի 19․01․2024թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2, հեռախոս՝ 010-73-77-03/։

Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Լուիզա Ալիփյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010-73-77-03

Էլ. փոստ`