Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/3015/04/20 սնանկության գործով դատական ծանուցագիր:

10.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Գոռ Սամվելի Բագրատունյանին
ՀՀ, ք․Երևան, Ն․Շենգավիթ, 11 փող․, 39/2 շ․, բն․ 6



ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է քննվում ՍնԴ/3015/04/20 սնանկության գործն ըստ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության դիմումի ընդդեմ Գոռ Սամվելի Բագրատունյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը դատարանի 18․12․2020թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2, հեռախոս՝ 010-73-77-03, էլ.փոստ՝ snank@court.am/։

Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Լուիզա Ալիփյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010737703

Էլ. փոստ`