Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/3827/04/23 սնանկության գործով պարտապան «ՍԵԹՈՒԼ» ՍՊԸ-ի վերաբերյալ փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում։

10.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0065, ք. Երևան, Ե. Օտյան 53/2, հեռ. (0037410) 74-30-02 snank@court.am

N ¸¸ -9.2

ՍնԴ/3827/04/23
Պարտապան՝ «ՍԵԹՈՒԼ» ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Էրեբունի, Արցախի փ․, 6 շ․, բն․ 9

ՀՀ սնանկության դատարանի 2023թ. դեկտեմբերի 12-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԳՐԻԳՈՐՅԱՆ 1997» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանի դիմումը «ՍԵԹՈՒԼ» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝ 00506988, գրանցման համարը՝ 278.110․1237100, գրանցման ամսաթիվ՝ 2022-05-12, գտնվելու վայրը՝ ՀՀ, ք․ Երևան, Էրեբունի, Արցախի փ․, 6 շ․, բն․ 9) սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կազմվել է թիվ ՍնԴ/3827/04/23 սնանկության գործը:
Սույն սնանկության գործով պարտապան «ՍԵԹՈՒԼ» ՍՊԸ-ի, տնօրենի անվամբ (հասցեն` ք․ Երևան, Էրեբունի, Արցախի փ․, 6 շ․, բն․ 9) ուղարկված սնանկությունը վիճարկելու մասին ծանուցումները փոստային բաժանմունքի կողմից վերադարձվել է դատարան` «Չպահանջված» նշումներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:
Տեղեկացվում է, որ եթե 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ առարկությունը (սնանկության գրավոր վիճարկումը) կարող եք ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի հասցեով (ՀՀ, ք. Երևան, Ե. Օտյան 53/2):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Հ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Ե․Օտյան 53/2

Հեռ..` +37410 743002

Էլ. փոստ`