Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում թիվ ՍնԴ/1786/04/24 սնանկության գործով պարտապան՝ Նիկոլ Վյաչեսլավի Արությունովին

10.07.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/1786/04/24 09.07.2024թ.
ԴԴ-9.2-

Նիկոլ Վյաչեսլավի Արությունովին
/Կոտայքի մարզ, գ. Կամարիս, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի, տուն 1/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2024 թվականի հունիսի 14-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Նիկոլ Վյաչեսլավի Արությունովին (անձնագիր՝ AV0490787, տրված՝ 24.10.2022թ. 019-ի կողմից, հաշվառման հասցե՝ Կոտայքի մարզ, գ. Կամարիս, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի, տուն 1) սնանկ ճանաչելու պահանջի մասին «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 14.06.2024թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է Նիկոլ Վյաչեսլավի Արությունովին` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված Կոտայքի մարզ, գ. Կամարիս, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի, տուն 1 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «անհայտ» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 09.07.2024թ-ի որոշմամբ Նիկոլ Վյաչեսլավի Արությունովի, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 010741850

Էլ. փոստ`