Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչության մասնագետի (ծածկագիր՝ 69-27.3-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի:

15.01.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողոթյան տեսչական մարմին
ՀՀ կառավարության 2019 թվականի 73-Ն որոշում, Հավելված կետ 77

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչության մասնագետի (ծածկագիր՝ 69-27.3-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի է ունենալու 2021 թվականի հունվարի 22-ին, ժամը 14:00-ին՝ ք․ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

-անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
-կրթությունը հավաստող փաստաթուղթ.
-աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
-արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվելու է «Հարցարան» ձևաչափով:

Սույն պաշտոնի համար նախատեսված հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, hավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչության մասնագետի (ծածկագիր՝ 69-27.3-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է):

Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտաս 49/2:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2021 թվականի հունվարի 19-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 010-515-756 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hermine.gasparyan@gov.am Էլեկտրոնային փոստի հասցեին:

Հասցե` Երևան, Կոմիտաս 49/2

Հեռ..` 011 597-520

Վեբ կայք` msib.am

Էլ. փոստ`