Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 06.10.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1250` ՎԱՉԱԳԱՆ ԱՊՐԵՍԻ ՍԵՎՈՅԱՆԻՑ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.10.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 264/21 վարչական գործը՝ տեղական տուրքի վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումարների գանձելու մասին, պարզեց որ, Վաչագան Ապրեսի Սևոյանը (անձնագիր`002330983, հասցե՝ ք. Էջմիածին, Լեոնիդ Ազգալդյան փող., թիվ 4 շենք., թիվ 12 բն.) հանդիսանալով Էջմիածին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող անձ, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել տեղական տուրքը վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի զեկուցագրի հիման վրա, 2021 թվականի օգոստոսի 30-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Վաչագան Ապրեսի Սևոյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 30.08.2021թ. թիվ 4035 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի <<ա>> ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վաչագան Ապրեսի Սևոյանին ծանուցումը և իրազեկումն ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Համաձայն Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի զեկուցագրի Վաչագան Ապրեսի Սևոյանը հանդիսանում է Էջմիածին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող անձ: Վերջինս նշված գործունեությունը իրականացնելու նպատակով օգտագործում է 1 /մեկ/ մեքենա, որի համար օրացուցային տարում պետք է վճարի տեղական տուրք՝ 7 500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Էջմիածին համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 12 նիստի թիվ 124-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 14-րդ կետի՝ Էջմիածին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար սահմանված է տեղական տուրք 7 500 /յոթ հազար հինգհարյուր/ՀՀ դրամ:
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ տեղական տուրքը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ:
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին ենթակետի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են` սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը և (կամ) վճարները.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 7-րդ, հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Վաչագան Ապրեսի Սևոյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել`7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որպես 2021 թվականի համար տեղական տուրքի /Էջմիածին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվություն/ վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`