Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևան-Զվարթնոց օդանավակայան սահմանային հսկիչ կետի գլխավոր տեսուչի (ծածկագիր՝ 70-26.17-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

14.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
2018 թվականի դեկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին

 Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևան-Զվարթնոց օդանավակայան սահմանային հսկիչ կետի գլխավոր տեսուչի (ծածկագիր՝ 70-26.17-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևան-Զվարթնոց օդանավակայան սահմանային հսկիչ կետի գլխավոր տեսուչի (ծածկագիր՝ 70-26.17-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևան-Զվարթնոց օդանավակայան սահմանային հսկիչ կետի գլխավոր տեսուչի (ծածկագիր՝ 70-26.17-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտասի 49/2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդված 3, հոդված 6, հոդված 8, հոդված 10, հոդված 37, հոդված 49, հոդված 86, հոդված 88, հոդված 89, հոդված 125, հոդված 131, հոդված 149, հոդված 151, հոդված 152, հոդված 154, հոդված 157, հոդված 159
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդված 4, հոդված 9, հոդված 11, հոդված 17, հոդված 19, հոդված 21, հոդված 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենք. հոդված 2, հոդված 5.2, հոդված 6, գլուխ 3, հոդված 20, հոդված 21, հավելվածներ 2-4
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137083
• «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք, հոդված 15, հոդված 20,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137085
• Հայաստանի Հանրաետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1940-Լ որոշում.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137652
• Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշում.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=92420
• Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաեվ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշում.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119089
• Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշում.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=118841
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, 10, 12, 18, 19, 30, 31, 54, 81 էջեր
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013: 5, 46, 89, 117 Էջեր
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129
հղումը՝ http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության hրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ 010515659, էլեկտրոնային փոստի հասցե՝ narine.sargsyan@gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է:

 

Հասցե` ՀՀ, ք. Երևան ,0051, Կոմիտասի պող. 49/2

Հեռ..` +374 12 404040

Վեբ կայք` http://snund.am

Էլ. փոստ`