Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

29.05.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան ԱՁ
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.05.2015թ. նշանակված «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:  26.06.2015թ. ժամը 16:30-ին «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով  կրկնաճուրդ 49  առանձին լոտերով: Գույքն իրենից ներկայացնում է՝
1. ք.Երևան, Մամիկոնյանց 36/5 շենքի տեխնիկական հարկը և նկուղը 656,4քմ 4.800.000  դրամ.
Գույքերի ցանկը մեծածավալ լինելու պատճառով չի հրապարակվում, գույքի ցանկին կարող եք ծանոթանալ սնանկության գործով կառավարչի մոտ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը, որը պետք է մուծվի Արդշինինվեստբանկ, հ/հ 2470101432270000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5,  1-ին  հարկ, 108 սենյակ:
 

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182