Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԱՄՖ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

31.07.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԱՄՖ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հուլիսի 24-ին «ԱՄՖ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չկայացավ հայտեր չլինելու պատճառով:
2015թ. օգոստոսի 17-ին ժամը 11:00-ին «ԱՄՖ» ՍՊԸ-ի ՍԳ կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում (ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1) կանցկացվի «ԱՄՖ» ՍՊԸ սեփականությունը հանդիսացող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը: Գույքը աճուրդին ներկայացվում է առանձին լոտերով: Մեկնարկային գները իջեցված են 10%-ով նախորդ աճուրդի համեմատ:
Լոտ 4. Ավտոմեքենա ՙԳԱԶ-3102՚ 1997թ.                  841 ԼՏ 64          44.056 դրամ
Լոտ 5. Ավտոմեքենա  ՙԳԱԶ-3705՚  1998թ.               786 ՏԼ 64           35.948 դրամ
Լոտ 6. Ավտոմեքենա  ՙԳԱԶ-3705՚  1998թ.               046 ՏՍ 64          57.433 դրամ
Լոտ 7. Ավտոմեքենա  ՙԳԱԶ-3705՚   1997թ.               853 ՏԼ 64          61.739 դրամ
Լոտ 11. Ավտոմեքենա  ՙԳԱԶ-3705՚  1998թ.                047 ԼՏ 64         14.358 դրամ
Լոտ 12. Արտադրամաս ք. Հրազդան, Շահումյան փ. Թիվ 6 հասցեում: Բաղկացած է վարչական շենքից, կահույքի, փայտամշակման արտադրամասերից ընդհանուր 2557,22քմ և 616,14 քմ շինություններից՝ պահակատուն, շվաքարան, էլեկտրո ենթակայան, ջերմոց, կաթսայատուն, պոմպակայան, պահեստ, ավտոտնակ: Հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 5000 քմ: Արտադրամասը աճուրդին  ներկայացվում է 7.908.876 դրամ  մեկնարկային գնով: Գնորդը սեփականության իրավունքի գրանցման համար համայնքային բյուջե պետք է վճարի հողի կադաստրային արժեքը, որը ներկա պահին կազմում է 14.700.000 դրամ:
Լոտ 13. Կիսակառույց սպորտային ակումբ 969,23 քմ ընդհանուր մակերեսով ք. Հրազդան, Շահումյան փ. Հասցեում: Հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1500 քմ:  Գույքը աճուրդին ներկայացվում է 901.865 դրամ մեկնարկային գնով: Գնորդը սեփականության իրավունքի գրանցման համար համայնքային բյուջե պետք է վճարի հողի կադաստրային արժեքը, որը  կազմում է 4.410.000 դրամ:
Թիվ 11 լոտով ներկայացված ավտոմեքենան ամբողջությամբ ապակոմպլեկտավորված է, մնացած ավտոմեքենաները` մասամբ: Շարժական գույքը գտնվում է ք. Հրազդան, Շահումյան 4 հասցեում:
Հայտերն ընդունվում են ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի գրասենյակ աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16:00-ն: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ընկերության սնանկության հատուկ հաշիվն է 19300 00347620100 ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ ՙԱբովյան՚ մասնաճյուղում: Աճուրդի լոտերին, կանոնակարգին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների, գույքը տեղում ուսումնասիրելու համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:
 

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 7-րդ միկրոշրջան,2-րդ թաղամաս, 77 տուն

Հեռ..` +374 91 461606

Էլ. փոստ`