Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գեղարվեստագործ» ԱԿ-ի սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

31.07.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գեղարվեստագործ» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հուլիսի 24-ին «Գեղարվեստագործ» ԱԿ-ի գույքի աճուրդը չկայացավ հայտեր չլինելու պատճառով:2015թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-ին  «Գեղարվեստագործ» ԱԿ-ի  սնանկության  գործով  կառավարիչ  Ժ.  Արաբյանի  կողմից ՀՀ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում կանցկացվի  պարտապանին     պատկանող  գույքի  բաց  դասական  եղանակով  աճուրդ-վաճառք /կրկնաճուրդ/:Գույքը    հանդիսանում է 2304 հատ «Вентиль ТУ 14-3-891-83» մակնիշի հեղուկ քլորի կափույրներ: Գույքը աճուրդին ներկայացվում առանձնացված   լոտերով 3.488 դրամ մեկ հատի համար մեկնարկային գնով:Հայտերն  ընդունվում  են  ՀՀ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի գրասենյակ աճուրդին  նախորդող  5  օրերի  ընթացքում, մինչև  նախորդ  օրվա  ժամը     16.00-ը:  Աճուրդին  մասնակցելու  համար  պետք  է  ներկայացվեն  1%  մասնակցության վճարի և  5%  կանխավճարի  (լոտի  մեկնարկային  գնի)  անդորրագրերը,  ֆիզիկական  անձի  դեպքում  անձնագրի  պատճենը, ԱՁ-ի  և  իրավաբանական  անձի  դեպքում  պետական  գրանցման  վկայականների  պատճենները:  Աճուրդում  հաղթող  է  համարվում  աճուրդում  առավել  բարձր  գին  առաջարկող  մասնակիցը: Պարտապանի  սնանկության  հատուկ  հաշիվն  է  «Կոնվերս բանկ« ՓԲԸ  Աբովյան  մասնաճյուղում   03719580100: Լոտերին  ծանոթանալու,  մանրամասն  տեղեկությունների  համար  զանգահարել՝ 091 46-16-06  հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 7-րդ միկրոշրջան,2-րդ թաղամաս, 77 տուն

Հեռ..` +374 91 461606

Էլ. փոստ`