Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում « Սար–Սեր» ՍՊԸ-ի պարտավորության դիմաց « Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ –ում գրավադրված երրորդ անձին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

31.08.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` « Սար –Սեր» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Համաձայն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.03.2015 թվականի որոշմանը, 2015 թվականի ապրիլի 30 -ին ժամը 12-00–ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում հայտարարված աճուրդը որի ներկայացվել էր ՙՍար–Սեր՚ ՍՊԸ-ի պարտավորության դիմաց ՙՊրո Կրեդիտ Բանկ՚ ՓԲԸ–ում գրավադրված երրորդ անձ Վարդան Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերը Լոտ 1 ք.Երևան Սայաթ-Նովա պող 24 թիվ 11 բնակարանը և Լոտ2 ք.Երևան Սայաթ-Նովա պող 24 շենքի բակում տեղակայված ավտոտնակը կայացել է մասնակի : Վաճառվել է թիվ 1 լոտը : Հաջորդ թվով 4-րդ կրկնաճուրդը հայտարարվում է 2015 թվականի սեպտեմբերի 23–ին ժամը 12-00-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում հասցե ք. Երևան Նազարբեկյան 40 :
Աճուրդի ներկայայցվում է `
Լոտ 2-ք.Երևան Սայաթ-Նովա պող 24 շենքի բակում ավտոտնակ և 2-րդ հարկի շինությունը վկայական 1563529 ,տրված 06.09.2005թ (Նշված անշարժ գույքի օտարման ժամանակ 04.10.2005թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն գնորդը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի վարձակալության իրավունքով հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը, որից հետո գնորդին կանցնի անշարժ գույքի, այդ թվում հողամասի սեփականության իրավունքը: ) մեկնարկային գինը 9.873.576 ՀՀ դրամ : Աճուրդի ներկայայցված անշարժ գույքերը ծանրաբեռված են սեփականատերերի կողմից և բնակեցված են: Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը ,որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի 1 % և 5 % ։ Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղ 16072023219000 սնանկության հատուկ հաշվին, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16-00 ։Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում,ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16-00,կարող է հայտ ներկայացնել Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան`ք.Երևան,Նազարբեկյան 40 հասցեյով,մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ներառյալ նոտաարական և կադասրային կատարվում են գնորդի հաշվին։Աճուրդին ներկայայցված անժարժ գույքերի գնման պարագայում ,բոլոր բնակիչներին վտարման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից իր հաշվին։ Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասների ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերի , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505 :

 

Հասցե` ք. Երևան, Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985