Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ԱՁ Տիգրան Օհանյանի գույքը աճուրդով վաճառելու մասին

06.10.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Տիգրան Օհանյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.10.2015թ. նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 22.10.2015թ. ժամը 10:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա ԱՁ Տիգրան Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:
Լոտ N 1 ք.Երևան, Կենտրոն համայնք, Վարդանանց 22 շենք, բն.136 : Անշարժ գույքի վկայական N 2566369, երեք սենյակ, միջին վիճակ, 93,4քմ: Անշարժ գույքը գրավադրված է <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում: Անշարժ գույքի կադաստրային նոտարական, ինչպես նաև վտարման ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Լոտի մեկնարկային գինն է 26.640.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի Հայբիզնեսբանկ, հ/հ 11500-324766147 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել ԱՁ Տիգրան Օհանյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 091-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:
 

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182