Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀԱՈՒ» ՓԲԸ պատկանող կառուցապատման իրավունքի վաճառքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

15.01.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Գ. Բարխուդարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016 թվականի Փետրվարի 17-ին ժամը 16-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ սնանկության գործով կառավարչի կողմից երկու լոտերով կանցկացվի «ՀԱՈՒ» ՓԲԸ–ին պատկանող կառուցապատման իրավունքի վաճառքի բաց դասական եղանակով աճուրդը: Աճուրդի է հանվում`
Լոտ 1 - 5,78 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքը /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 26112012-05-0200 վկայական/: Գույքը գտնվում է Գեղարքունիկի մարզ, Սևան համայնք, Երևանյան խճուղի թիվ 40 /: Մեկնարկային գինը - 260.000.000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ:
Լոտ 2 - 5,903 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքը /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 26112012-05-0223 վկայական/: Գույքը գտնվում է Գեղարքունիկի մարզ, Սևան համայնք, Երևանյան խճուղի թիվ 40 /: Մեկնարկային գինը - 236.000.000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ Ֆիզ.անձի դեպքում.անձնագրի պատճենը, իսկ իրավա-բանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթե-րի պատճեները: բ/Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:Մասնակցու-թյան վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակ-ցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Արդշինինվեստբանկի «Ձվարթնոց» բաժանմունք 247064200022 «ՀԱՈՒ» ՓԲԸ սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչ և աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ ինֆորմացիա ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են ներկայանալ «ՀԱՈՒ» ՓԲԸ գրասենյակ /Արշակունյաց 5/սկսած Հունվարի 18–ից: Սնանկության գործով կառավարիչ Գ. Բարխուդարյան 094 41 22 72:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5

Հեռ..` +374 94 41 22 72

Էլ. փոստ`