Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԱրմավիա՚-Ավիաընկերություն ՍՊԸ-ին պատկանող, այդ թվում պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված և երրորդ անձ ՙՄիկա Լիմիթեդ՚ ընկերությանը պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.01.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԱրմավիա՚-Ավիաընկերություն ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2015թ. դեկտեմբերի 28-ին ՙԱրմավիա՚-Ավիաընկերություն ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2016թ. փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի ՙԱրմավիա՚-Ավիաընկերություն ՍՊԸ-ին պատկանող, այդ թվում պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված և երրորդ անձ ՙՄիկա Լիմիթեդ՚ ընկերությանը պատկանող գույքերի կրկնաճուրդը բաց դասական եղանակով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1. Ինքնաթիռ Բամբարդիե SL-600-2B19/CRJ-200/ մակնիշի, արտադրված 11.01.1999թ.,բացակայում է աջակողմյան շարժիչը, ղեկավարման սրահում բացակայում են որոշ կարևոր համակարգեր: Կայանված է ՙԶվարթնոց՚ օդանավակայանի տարածքում: Գույքի մեկնարկային գինը կազմում է ՝ 191.318.760 ՀՀ դրամ:
Լոտ-2. Ք.Երևան, Այասի փող. թիվ 10/2 հասցեում գտնվող անշարժ գույք, որը բաղկացած է 2133,2 քմ շինություններից, այդ թվում՝ գրասենյակային մասնաշենքից, սառնարանային կոմպլեքսից, պահեստային տարածքից, և լողավազանից, և 0,2072 հա հողամասից: Անշարժ գույքը սեփականության իրավունքվ պատկանում է ՙՄիկա Լիմիթեդ՚ ընկերությանը և գրավադրված է ՙԱմերիաբանկ՚ ՓԲ ընկերությունում:Գույքի մեկնարկային գինը կազմում է 1.293.000.000 ՀՀ դրամ:
Լոտ-3. ՙԱրմավիա՚-Ավիաընկերություն ՍՊԸ-ին պատկանող նյութական միջոցներ՝ այդ թվում ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք և այլն: Տվյալ լոտը կազմված է թվով 1512 ենթալոտերից՝ գնահատված գույքի անվանացանկին համապատասխան:Ենթալոտերը մեծածավալ լինելու պատճառով չի տպագրվում:
Լոտի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է 48.646.740 ՀՀ դրամ :
Լոտ 4.ք.Ծաղկաձոր, Վ.Հարությունյան 15/1 հասցեում գտնվող հանգստայն տուն 482,22 քմ մակերեսով, 0,33 հա հողամասով, սեփականության իրավունքով պատկանում է ՙՄիկա Ծաղկատուն՚ ՍՊԸ-ին, գրավադրված է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը 223.740.000 ՀՀ դրամ:
Լոտ 5. ք.Ծաղկաձոր, Վ.Հարությունյան 13 հասցեում գտնվող հյուրանոցային համալիր 1006,65 քմ մակերեսով, 0.296 հա հողամասով, սեփականության իրավունքով պատկանում է ՙՄիկա Լիմիթեդ՚ ընկերությանը, գրավադրված է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը 591.030.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙԱրմավիա՚-Ավիաընկերություն ՍՊԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Կոմիտաս մասնաճյուղ 1570021265380100 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 410 սենյակ

Հեռ..` 374 93 442 232

Էլ. փոստ`