Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սարգիս Պետիկի Հայրապետյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

31.05.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սարգիս Պետիկի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ մայիսի 06-ին ժամը 12.00-ին Սարգիս Հայրապետյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2016թ հուլիսի 29-ին ժամը 12:00-ին սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1 / տեղի կունենա Սարգիս Պետիկի Հայրապետյանի պարտավորությունների համար ՙԱռագաս՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող` ՙՄերսեդես Բենզ՚ 220E 1994թ. շարժիչի համարը 11196012068524 գույնը մոխրագույն արծաթագույն, 777ՍԼ01 պ/հ-ի գրավադրված ՙԱրարատ բանկ՚ ԲԲԸ-ում աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: 1-լոտ շարժական գույք՝ ՙՄերսեդես Բենզ՚ 220E 1994թ. շարժիչի համարը 11196012068524 գույնը մոխրագույն արծաթագույն, 777ՍԼ01 պ/հ-ի սեփականատեր ՙԱռագաս՚ ՍՊԸ, մեքենան գտնվում է ոչ լիարժեք վիճակում, մեքենայի վրա տեղ տեղ կան հարվածի տեղեր, անիվները հնամաշ, սրահում կան պատառոտված տեղեր , փոխանցման տուփը անսարք, մեկնարկային գինը՝ 449.000 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ կամ շարժական գույքի չմարված գույքահարկը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, ապահովագրության և գույքահարկի հետ կապված ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1 /Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691