Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Մարիաննա Ավետիսյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.07.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Մարիաննա Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ հուլիսի 26-ին ժամը 12.00-ին Ա/Ձ Մարիաննա Ավետիսյանի պատկանող գույքերի աճուրդ-վաճառքը տեղի է ունեցել մասնակի աճուրդ վաճառքում վաճառվել է 3-րդ լոտը:
2016թ. օգոստոսի 26-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Մարիաննա Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ տեղի կունենա Ա/Ձ Մարիաննա Ավետիսյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված Ա/Ձ Մարիաննա Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող և երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով չորս առանձին լոտերով:
1.-լոտ ՀՀ ք. Երևան Արաբկիր համայնք, Թբիլիսյան խճուղի 3-րդ շենքի թիվ 12 հասցում գտնվող բնակարան, 35.3 քմ. մակերեսով, գտնվում է բարվոք վիճակում: Մեկնարկային գինը՝ ՝ 6.201.000 ՀՀ դրամ:
2.- լոտ ՀՀ ք. Երևան Էրեբունի համայնք, Արցախի փող. թիվ 68 հասցում գտնվող բնակելի տուն 288.4 քմ մակերեսով, հողամաս 0.04 հա գտնվում է բարվոք վիճակում: Մեկնարկային գինը՝ ՝ 65.242.000 ՀՀ դրամ:
4.-լոտ ՀՀ Կոտայքի մարզ, գյուզ Գետամեջ վարելահող ,գյուղատնտեսական նշանակության, 0.19 հա մակերեսով: Մեկնարկային գինը՝ ՝ 590.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Մարիաննա Ավետիսյանի սնանկության հատուկ հաշվին 1930056233790100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691