Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ –վաճառքի մասին

17.01.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սերյոժաի Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

21.03.2017թ.-ին ժամը 15:30-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան,Թբիլիսյան խճ. 3/9) տեղի կունենա սնանկ ճանաչված Կարեն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, մեկ առանձին լոտով: Մեկնարկային գինն ընդհանուր լոտի համար սահմանվել է 184 070 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Արարատի մարզ, Հովտաշատ գյուղում գտնվող հողամաս (0.56 հա):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2478817316174300 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ք. Երևան Հր. Ներսիսյան 10 հասցեով մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 20.03.2017թ. ժամը 11:00-ն կարող են ներկայանալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ .Եղյանին հեռ. (094) 400-356:

 

Հասցե` ք.Երևան,Փ. Բուզանդի 1/3

Հեռ..` +374 94 400356