Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արսեն Զորյանի կողմից «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու մասին

06.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արսեն Զորյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտնում եմ, որ 17.02.2017թ.-ին, ժամը 14:00-ին հայտարարված աճուրդը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
24.03.2017թ.-ին, ժամը 14:00-ին Արսեն Զորյանի սնանկության գործով կառավարչի կողմից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Հր.Ներսիսյան 10/ հայտարարվում է Արսեն Զորյանի կողմից «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 1 /մեկ/ լոտով, նախկինից 10% իջեցված գնով, ընդամենը 25 606 944 /քսանհինգ միլիոն վեց հարյուր վեց հազար ինը հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքը հետևյալն է`
ԼՈՏ 1- Լոռու մարզ, ք.Վանաձոր, Խորենացու փողոց թիվ 7շենք, թիվ 14 խանութ (գործող խանութ) և ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Խորենացու փող., թիվ 7 տարածք (մուտքը վերոնշյալ խանութից է և կազմում է անբաժանելի մաս): Գույքերի ընդհանուր մակերեսը 214 քմ է: Գնահատվող օբյեկտները գտնվում են չորս հարկանի քարե շենքի առաջին հարկի տարածքում և նկուղային հարկում: Գույքերն առանձնացված են և ունեն առանձին սեփականության իրավունքի վկայականներ, սակայն ընդհանուր մուտք: Խանութն ունի մեկ ցուցափեղկ: Առաջին հարկի բարձրությունը 3.24 մ է: Խանութի մուտքը փողոցի կողմից է, իսկ նկուղինը` խանութի ներսից: Նկուղային հարկը փողոցի կողմից ունի լուսամուտներ: Առաստաղի բարձրությունը 3.3 մ է: Տարածքի հատակը սալիկապատված է, պատերը հարդարված են, առաստաղը հավաքովի է, կախովի իր լուսավորությամբ: Զննման պահին տարածքը վարձակալած էր և գործում էր որպես տեխնիկայի խանութ: Գույքերը ապահովված են էլ.հոսանքով, կոյուղով և գազաֆիկացված են: Հավանական շուկայական արժեքը 25 606 944 /քսանհինգ միլիոն վեց հարյուր վեց հազար ինը հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Անելիք բանկ» ՓԲԸ-ում բացված Արսեն Զորյանի սնանկության հատուկ հաշվին /11800067243619/ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Հր.Ներսիսյան 10/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` Ք.Երևան Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` 010464155

Էլ. փոստ`