Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վահան Մկրտչյանի գույքը աճուրդով վաճառելու մասին

06.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վահան Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.03.2017թ. նշանակված Վահան Մկրտչյանի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 28.04.2017թ. ժամը 16:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում(ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա Վահան Մկրտչյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ:
Լոտ N 1. Ք.Երևան, Բաղրամյան պողոտա, 1-ին նրբանցք, 14 շենք, թիվ 41 բնակարան: Տան մակերեսն է 107,5քմ, 9 հարկանի շենքի 7-րդ հարկ: Մեկնարկային գինն է 48.405.000 ՀՀ դրամ: Բնակարանում ապրող բնակիչների վտարումը իրականացնում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի Հայբիզնեսբանկ, հ/հ 11500-406703567 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում(ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Վահան Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ՀՀ ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`