Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ» ՍՊԸ-ի պարտավորությունների ապահովվման համար գրավադրված գույքերի կրկնաճուրդի մասին

07.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.03.2017թ.-ին նշանակված <Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ> ՍՊԸ-ի գույքի աճուրդները չեն կայացել հայտ չլինելու պատճառով:
Սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից`Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Ե.Օտյան 53/2) 23.03.2017թ. ժամը 11:00 կանցկացվի Վարդան Արթուրի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող <Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ> ՓԲԸ-ում <Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ> ՍՊԸ-ի պարտավորությունների ապահովվման համար գրավադրված հետեւյալ գույքերի կրկնաճուրդ՝ բաց դասական եղանակով, երեք առանձին լոտերով:
Աճուրդի մեկնարկային գինն է` 107.917.000 ՀՀ դրամ: Աճուրդի է հանվելու`
Լոտ 2 Վարդան Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, ք.Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թիվ 46 հասցեում գտնվող 1հա հողամասը/սեփ.վկայական թիվ 05082013-07-0067,տրված 05.08.2013թ./: Լոտ 2 մեկնարկային գինն է` 29.403.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 Վարդան Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Հանրապետության փող. 62 շենքի 132 բնակարանը՝ 72.25 քմ և ձեղնահարկը՝ 74.1 քմ /սեփ.վկայական թիվ 2857369, տրված 09.12.2011թ./: Լոտ 3 մեկնարկային գինն է` 58.685.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 Վարդան Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, համայնք գ.Ձորաղբյուր հասցեում գտնվող 6.000 քմ ընդհանուր մակերեսով վարելահող /սեփ.վկայական թիվ 2819585,տրված 29.04.2011թ./: Լոտ 4 մեկնարկային գինն է` 19.829.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ <Արմենիա Հոսփիթալիթի Հոլդինգ> ՍՊԸ-ի 2473603992700050 սնանկության հատուկ հաշվին`մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Ե.Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է գույքային իրավունքի ձևակերպման և մինչ այդ իրավունքի գրանցման պահը գոյացած գույքահարկի վճարման պարտավորությունները: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/416:

Հասցե` ՀՀ, ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`