Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գոհար Սուքիասյանի Սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդի անցկացման մասին

13.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2017թ. մարտի 13-ին նշանակված է Գոհար Սուքիասյանի Սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2017թ. ապրիլի 3-ին ժամը 10:00–ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (Մովսես Խորենացու-162ա հասցեում) նշանակված է Գոհար Սուքիասյանի Սնանկության գործով և իր անունից գրավադրված անշարժ գույքի աճուրդը հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. – ՀՀ ք. Երևան, Նուբարաշեն 11 փողոց, 16 շենք բն. 30 հասցեում գտնվող բնակարան, բնակարանի մակերեսը՝ 66,5 ք.մ. , 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Տունը բնակեցված է, բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Լոտի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է` 8 456 400 (ութ միլիոն չորս հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա) ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, հասցե՝ (Մ. Խորենացու 162ա): Կրկնաճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գոհար Սուքիասյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Տ. Մեծի 65ա, գրս. 606

Հեռ..` +374 95 454356

Էլ. փոստ`