Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի անցկացման մասին

13.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

01.03.2017թ. <<Լիդեր Մոբիլ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 27.03.2017թ. ժամը 10:00 տեղի կունենա սնանկ ճանաչված <<Լիդեր Մոբիլ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ 1 Լոտով՝

Լոտ 1. Ք.Երևան, Բուզանդի փողոց, թիվ 103 հասցեում գտնվող անշարժ գույքը, մեկնարկային գինը սահմանել՝ 155 520 000 /մեկ հարյուր հիսունհինգ միլիոն հինգ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Ամերիաբանկ,, ՓԲԸ-ի Կասկադ մ/ճ-ում բացված 1570022080880100 սնանկության հատուկ հաշվեհամարին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։

Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1 : Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել է “Լիդեր Մոբիլ” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Տ. Մեծի 65ա, գրս. 606

Հեռ..` +374 95 454356

Էլ. փոստ`