Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արտյոմ Շահբազյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտյոմ Շահբազյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.03.2017թ.-ին նշանակված Արտյոմ Շահբազյանի պարտավորությունների կատարումը ապահովվելու նպատակով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդը` չի կայացել հայտ չլինելու պատճառով:
15.05.2017թ ժամը 17:15-ին Արտյոմ Շահբազյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան Արշակունյաց 24/1) կանցկացվի Արտյոմ Շահբազյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է Արտյոմ Շահբազյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող բնակելի տուն: Տունը գտնվում է ք . Երևան Շենգավիթ 6-րդ փողոցի 16/2հասցեյում ,հողամասի մակերեսը`351.92 քմ, շենքի մակերեսը` 115,1 քմ, տրված է սեփականության իրավունքով, մեկ հարկանի շինություն ,որը կառուցվել է 1970-ական թվականներին, միջնահարկի բարձրությունը` 2.8-3.0 մմ, տանիքը ազբեստացեմենտ ալիքաձև վահանակներով, ընդհանուր առումով բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է միջին վիճակում: Լոտ 1–ի մեկնարկային գինը` 5.440.500 ՀՀ դրամ : Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված Արտյոմ Շահբազյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2473602556700250 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան Արշակունյաց 24/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն: Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման ծախսերը կատարվում է գնորդի կողմից : Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արտյոմ Շահբազյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ

Հասցե` ք.Երեւան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`