Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Բաբկեն Աղասու Բազդասարյանի պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

14.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Բաբկեն Աղասու Բազդասարյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2017 թվականի մարտի 3-ին ժամը 15:00-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2016թ. վճռով սնանկ ճանաչված Բաբկեն Աղասու Բազդասարյանի անշարժ գույքի առաջին աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով :
Հաջոր թվով 2-րդ կրկնաճուրդը հայտարարվում է 2017 թվականի ապրիլի 4-ին ժամը 15-00-ին հասցե ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում համաձայն հաստատված գույքի վաճառքի ծրագրի 20 տոկոս նվազեցումով : Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը.
Լոտ 1 -ՀՀ Կոտայքի մարզ Նուռնուս համայնք թիվ 31 հասցե այգետնակը և հողամասը / սեփականության իրավունքի գրանցման վկայական համար 2499598 տրված 11.03.2008թ/ – մեկնարկային արժեքը կազմում է -11.120.000 ՀՀ դրամ:

Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում գործող թիվ 11813005812621 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Հր. Ներսիսյան 10/ ,մասնակցի վկայական ստանալու համար։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ,նոտարական,բնակչի վտարում և այլն կատարվում են գնորդի հաշվին։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Կառավարչի գրասենյակ (հասցե` ք. Երևան, Ազատության 14-54) ` ամեն աշխատանքային օր ` ժամը ` 14:00-ից մինչև 16:00 / հեռախոս 010239505/

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ազատության 14/54

Հեռ..` +374 94 22 19 85

Էլ. փոստ`