Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՁ Դավիթ Իսախանյանին պատկանող և «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

14.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Դավիթ Իսախանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 5
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2016թվականի մայիսի 11-ին ժամը 14:00-ին ԱՁ Դավիթ Իսախանյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ հայտարարված ԱՁ Դավիթ Իսախանյանին պատկանող և «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում գրավադրված գույքի 4-րդ աճուրդը չի կայացել հայտատու չլինելու պատճառով :
Հաջորդ թվով 5-րդ կրկնաճուրդը հայտարարվում է 2016 թվականի ապրիլի 4-ին ժամը 14-00-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/: Կրկնաճուրդի ներկայացված գույքի աճուրդը 20 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և համապատասխանաբար կազմում է.
Լոտ 1 - Ք. Երևան, Կուրղինյան փողոց 21/3 հասցեում գտնվող անշարժ գույք /111,5 քմ մակերեսով առևտրի սրահ և 0,01115 հա մակերեսով հողամաս/ - մեկնարկային գինը, առանց հողամասի կադաստրային արժեքի, կազմում է 19181568 /Տասնը իննը միլիոն հարյուր ութսուն մեկ հազար հինգ հարյուր վաթսուն ութ / ՀՀ դրամ:
Նշված անշարժ գույքի օտարման ժամանակ 04.10.2005թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն գնորդը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի 0,01115 հա մակերեսով հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը , որից հետո գնորդին կանցնի անշարժ գույքի, այդ թվում 0,01115 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն Անելիք բանկ ՓԲԸ Բաղրամյան մասնաճյուղ հ/հ 11813005812606 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/, մասնակցի վկայական ստանալու համար։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Գնումների հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ նոտաարական և կադաստրային, կատարվում են գնորդի հաշվին։
Լոտի ուսումնասիրության և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ազատության 14/54

Հեռ..` +374 94 22 19 85

Էլ. փոստ`