Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Կապ» ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված գույքի աճուրդ

15.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2017թ. Ապրիլի 3-ին ժամը 13:30–ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (Մովսես Խորենացու-162ա հասցեում) նշանակված է “Կապ” ՍՊԸ-ի Սնանկության գործով Աղասի Յազիչյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. – ՀՀ ք. Երևան, Մինսկի փող., 41/3 հասցեում գտնվող կառուցապատման նշանակության 600քառ.մ. մակերեսով հողամաս, մեկնարկային գինը կազմում է 3 860 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, հասցե՝ (Մ. Խորենացու 162ա): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Կապ” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին` 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Տ. Մեծի 65ա, գրս. 606

Հեռ..` +374 95 454356

Էլ. փոստ`