Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սամվել Բեգլարյանին սեփակականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի մասին

16.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սամվել Բեգլարյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանի կողմից 14.04.2017թ. ժամը 12:30 Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում/ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ կանցկացվի Սամվել Բեգլարյանին սեփակականության իրավունքով պատկանող, <Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան> ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր,Ա.Իսահակյան փողոց 5 հասցեում գտնվող բնակելի տան աճուրդը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Աճուրդի է հանվելու`
Լոտ 1 ք.Ծաղկաձոր, Ա.Իսահակյան փողոց 5 հասցեում գտնվող բնակելի տունը /սեփ.իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2641857, տրված 15.04.2009թ./ Լոտ 1 մեկնարկային գինն է՝ 114.900.000 ՀՀ դրամ:
Բնակելի տունը ծանրաբեռնված է բնակիչներով, վտարումը կատարվում է գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473601540060000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում/ք.Երևան, Տ.Մեծի 23/1/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`