Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

երրորդ անձիք հանդիսացող Գևորգ և Ռուզաննա Գևորգյաններին սեփականության իրավունքով պատկանող և ԱՁ Խաչատուր Խաչատրյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

17.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Խաչատուր Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ թիվ 4
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2016 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին հայտարարված երրորդ անձիք հանդիսացող Գևորգ և Ռուզաննա Գևորգյաններին սեփականության իրավունքով պատկանող, որպես սնանկ ճանաչված ԱՁ Խաչատուր Խաչատրյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք գրավադրված գույքի թվով 3-րդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2017 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին ԱՁ Խաչատուր Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /ք. Երևան, Նազարբեկյան 40/ կանցկացվի երրորդ անձիք հանդիսացող Գևորգ և Ռուզաննա Գևորգյաններին սեփականության իրավունքով պատկանող, որպես ԱՁ Խաչատուր Խաչատրյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք գրավադրված գույքի թվով 4-րդ կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է.
Լոտ 1 Ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, 6-րդ փողոց, 3-րդ շենք, թիվ 19 հասցեում գտնվող 75,7 քմ մակերեսով բնակարան /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2487568, տրված 18.12.2007թ.-մեկնարկային գինը 13.244.480/տասներեք միլիոն երկու հարյուր քառասունչորս հազար չորս հարյուր ութսուն/ ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն Անելիք բանկ ՓԲԸ Բաղրամյան մ/ճ հ/հ 11813005812610 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Նազարբեկյան 40/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Բոլոր գնումների հետ կապված ծախսերը, ներառյալ նոտաարական և կադասրային կատարվում են գնորդի հաշվին։
Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել ք. Երևան, Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան, Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`