Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արայիկ Վարդանյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արայիկ Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանի կողմից 04.04.2017թ. ժամը 11:00 Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40/ կանցկացվի Արայիկ Վարդանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 21 շենքի 33 բնակարանը, որը գրավադրված է <ՎՏԲ Հայաստան Բանկ>ՓԲԸ-ում,Արայիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի, Ոսկեվազ համայնքի Արագած փողոցի թիվ 70 և 72 հողամասերը, գյուղ.նշանակության 2100 քմ. հողամասը, Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք, Րաֆֆու փողոց, 1-ին նրբանցք թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան և ՀՀ Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք, Արարատյան փող. 3-րդ փակուղի, թիվ 3 տան աճուրդը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով վեց առանձին լոտերով:
Աճուրդի է հանվելու`
Լոտ 1 Արայիկ Վարդանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 21 շենքի 33 բնակարանը: Լոտ 1 մեկնարկային գինն է՝ 18.700.000 ՀՀ դրամ :
Լոտ 2 Արագածոտնի մարզ,Ոսկեվազ համայնք, Րաֆֆու փողոց, 1-ին նրբանցք թիվ 8 հասցեում գտնվող 402,3 քմ. բնակելի տուն, 0,8 քմ պարիսպ: Հողամասի չափը 1.400 քմ, առկա է նաև 140,4 քմ ինքնակամ կառուցած շենք շինություն: Լոտ 2 մեկնարկային գինն է՝ 34.900.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք,Արարատյան փող. 3-րդ փակուղի, թիվ 3 հասցեում գտնվող 445 քմ բնակելի տուն,16,4 քմ թոնրատուն-ծածկոց, 2,9 քմ զուգարան, 12,3 քմ պարիսպ: Հողամասի չափը 1.135 քմ: Լոտ 3 մեկնարկային գինն է՝ 11.100.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 Արայիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի Արագած փողոցի 1.000 քմ. թիվ 70 հողամասը: Լոտ 4 մեկնարկային գինն է՝ 2.400.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 Արայիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնք, Արագած փողոցի 1.000 քմ. թիվ 72 հողամասը: Լոտ 5 մեկնարկային գինն է՝ 2.400.000 ՀՀ դրամ:
Լոտ 6 Արայիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզ Ոսկեվազ համայնք, գյուղ.նշանակության 2.100 քմ. հողամասը: Լոտ 6 մեկնարկային գինն է՝ 420.000 ՀՀ դրամ:
Բնակելի շինությունները ծանրաբեռնված են բնակիչներով, վտարումը կատարվում է գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473603992700140 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել ք.Երևան, Արշակունյաց 5շ.,416 սենյակ, հեռ. 091-312-319, 56-97-74

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`