Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Քարդան Սիստեմ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Քարդան Սիստեմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.03.2017թ. նշանակված <Քարդան Սիստեմ> ՍՊԸ-ի պարտավորությունների համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը կայացել է մասնակի, վաճառվել է Լոտ 1-ը:
Սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից 13.04.2017թ. ժամը 10:30 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Ե.Օտյան 53/2) կանցկացվի <Քարդան Սիստեմ> ՍՊԸ-ի պարտավորությունների համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը, բաց դասական եղանակով, մեկ լոտով: Աճուրդի մեկնարկային գինն է 98.598.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 Աճուրդի է հանվելու Էջմիածնի <Էլեկտրասարք> ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող/սեփականության իրավունքի գրանցման թիվ 2634222, տրված 08.09.2006թ/ ք.Էջմիածին Մ.Մաշտոցի փողոց 85 հասցեում գտնվող փորձարարական գործարանը` շենքեր և շինություններ/հողի կարգավիճակը սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ 199-ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն/: Լոտ 2 մեկնարկային գինն է` 98.598.000 ՀՀ դրամ: Հողի կադաստրային արժեքը մուծված չէ, վճարումը կատարվում է գնորդի կողմից: Գնորդը կրելու է նաև գույքի ձևակերպման, գրանցման և գույքահարկի հնարավոր պարտքերի պարտավորությունները։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն,իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինինբանկ>ՓԲԸ Էրեբունու մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2472301141070000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում(ք. Երևան, Ե.Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու,ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց -5, 416 սենյակ:

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`