Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.03.2017թ. նշանակված «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող և <ՎՏԲ-Հայաստան Բանկ> ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 13.04.2017թ ժամը 15:00-ին «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան Գյուլիքևխվյան 20) կանցկացվի «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող և <ՎՏԲ-Հայաստան Բանկ>ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդ` բաց դասական եղանակով, մեկ առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է հյուրանոցային համալիր, որը գտնվում է ք.Երևան,Ավան,Աճառյան 40/9 հասցեում`15.145 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք, այդ թվում՝ 20.184,3 քմ 9 հարկանի, անավարտ հյուրանոցային համալիր, այն ունի 50-60 տոկոսի ավարտվածության աստիճան: Լոտ 1-ի մեկնարկային գինը` 4.793.000.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <ՎՏԲ-Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի 16048042363306 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան Գյուլիքեխվյան 20)։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է գույքային իրավունքի ձևակերպման և մինչ այդ իրավունքի գրանցման պահը գոյացած գույքահարկի վճարման պարտավորությունները: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/416 :

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`