Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ին պատկանող, ինչպես նաև Ընկերության պարտավորությունների դիմաց երրորդ անձանց կողմից գրավադրված գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

23.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 8
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
«Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ին պատկանող, ինչպես նաև Ընկերության պարտավորությունների դիմաց երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի՝ 20.12.2016թ. ժամը 11:00-ին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
21.04.2017թ. ժամը 12:00-ին «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40/ կանցկացվի «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ին պատկանող, ինչպես նաև Ընկերության պարտավորությունների դիմաց երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի թվով 8-րդ կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 3 Երրորդ անձ հանդիսացող Սուսաննա Ռաֆայելյանին և Էդուարդ Դիլանյանին սեփականության իրավունքով պատկանող, որպես «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում գրավադրված, քաղաք Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Լենինականի խճ. թիվ 9/1 հասցեում գտնվող անշարժ գույք (378,4 քմ մակերեսով առևտրի սրահ) - մեկնարկային գինը կազմում է 62.178.600 (վաթսուներկու միլիոն հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
Նշված անշարժ գույքի օտարման ժամանակ 04.10.2005թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն գնորդը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի 0,002242 հա մակերեսով վարձակալության իրավունքով հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը, որից հետո գնորդին կանցնի անշարժ գույքի, այդ թվում 0,002242 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը:
Լոտ 4 «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում գրավադրված, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ռուբինյանց փողոց 27/55 հասցեում գտնվող, 180.714.303 դրամ արժեքով անշարժ գույք, 146 անվանում 128.471.969 դրամ ընդհանուր արժեքով արտադրատեխնիկական սարքեր և 349 անվանում, 3.545.312 դրամ ընդհանուր արժեքով կահույք - մեկնարկային գինը կազմում է՝ 312.731.584 (երեք հարյուր տասներկու միլիոն յոթ հարյուր երեսունմեկ հազար հիմգ հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ:
Լոտի մեջ ներառված
- անշարժ գույքն իրենից ներկայացնում է`2064 քմ մակերեսով արտադրամաս` սեփականություն, 73.2 քմ մակերեսով պահեստ՝ սեփականություն, 47.7 քմ մակերեսով ավտոտնակ՝ սեփականություն, 144 քմ մակերեսով էլ. ենթակակայան ` ընդհանուր բաժնային սեփականություն, 62.4 քմ մակերեսով պարիսպ՝ ընդհանուր բաժնային սեփականություն, 1,54735 հա մակերեսով հողամաս ՝ ընդհանուր բաժնային սեփականություն: Հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը՝ 2859/11251: Անշարժ գույքի արժեքը կազմում է 180.714.303 (մեկ հարյուր ութսուն միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար երեք հարյուր երեք) ՀՀ դրամ:
- 146 անվանում, 128.471.969 դրամ դրամ ընդհանուր արժեքով արտադրատեխնիկական սարքերից 1 /մեկ/ անվանում 1.656.222 ՀՀ դրամ արժեքով գույքը գրավադրված է «Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ» ՓԲԸ-ում, 14 /տասնչորս/ անվանում, 97.244.190 ՀՀ դրամ արժեքով գույքը գրավադրված է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում:
Նշված անշարժ գույքի օտարման ժամանակ գնորդը պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը, որից հետո գնորդին կանցնի անշարժ գույքի և հողամասի սեփականության իրավունքը:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղում գործող թիվ 16072023220800 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`ք.Երևան,Նազարբեկյան 40 հասցեով,մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ներառյալ նոտաարական և կադասրային կատարվում են գնորդի հաշվին։ Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք.Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`