Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.03.2017

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Գ. Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.03.17թ. հայտարարված Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
11.04.17թ. ժամը 12:00-ին Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կանցկացվի Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1. ՀՀ, ք. Հրազդան Շինարարների նրբ., N1 բնակելի տուն, 290.5 քմ /սեփականության վկայական 1991903 / - հանդիսանում է Աշոտ Պարգևի Ռուբենյանի սեփականություն – 13.778.100 ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ, ք. Հրազդան, Կենտրոն Ա-4 թաղամաս, հողամաս, 0.04 հա /սեփականության վկայական 2455857 / - հանդիսանում է Աշոտ Պարգևի Ռուբենյանի սեփականություն – 2.329.200 ՀՀ դրամ:
Լոտ 3. ՀՀ, ք. Հրազդան, Հարավային թաղամաս, հողամաս, 0.35 հա /սեփականության վկայական 2575931 / - հանդիսանում է Աշոտ Պարգևի Ռուբենյանի սեփականություն _ 3.838.500 ՀՀ դրամ:
Լոտ 4. ՀՀ, ք. Հրազդան, Հարավային թաղամաս, Շինարարների նրբ., 1/2 ջերմոցային տնտեսություն, 0.24 հա /սեփականության վկայական 2138797/ - հանդիսանում է Անժելիկա Սուրենի Էլբակյանի սեփականություն – 9.447.900ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047049 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք. Աբովյան, Կոտայքի 8 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22)

Հասցե` ք. Երևան, Տ. Մեծի 65ա գրասենյակ

Հեռ..` +37491401922

Էլ. փոստ`